Փաշինյանը Բլինքենի հետ զրույցում ռազմավարական է անվանել հայ-ամերիկյան հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունները։ Փաշինյանը Երևանի և Վաշինգտոնի հարաբերություններն անվանել է ռազմավարական՝ լայն օրակարգով։ Հանդիպման տեսանյութը հրապարակել է Փաշինյանի մամուլի ծառայությունը։

«Այս տարին նույնպես շատ կարևոր է, քանի որ մենք առջևում ենք մեր ռազմավարական գործընկերությունը բավականին լայն օրակարգով», - նշել է Փաշինյանը:

Փաշինյանը  Բլինքենին տեղեկացրել է նաև Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի, ինչպես նաև չորս հայ զինվորների կյանք խլած զինված միջադեպի մասին։

 --00—ԼՀ