Հայկական կողմը Ներքին Հանդում, նախնական տվյալներով, ունի 2 զոհ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

gg

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․

Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով,  ունի 2 զոհ և վիրավորներ:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Հիշեցնենք, որ ըստ ադրբեջանական կողմի տարածած հայտարարության, երեկ այդ հատվածում ՀՀ ԶՈՒ դիպուկահարն իբր վիրավորել էր ադրբեջանցի զինծառայողի: ՊՆ ՌՈ-ն շտապել էր հայտարարել, թե սկսել է հետաքննություն ու կպատժի հայ զինծառայողին, եթե այդ փաստը հաստատվի, սակայն, ինչպես և սպասվում էր, ադրբեջանցիներին առիթ էր պետք սահմանին հերթական սադրանքի համար:

--00—ՍՊ