Մարտունակ բանակը ՀՀ ինքնիշխանությունը և ամբողջականությունն ապահովող կարևորագույն գործոններից է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

դե.

Ուժեղ և մարտունակ բանակը ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունն ապահովող կարևորագույն գործոններից է: Այս մասին ասել է ՌԴ-ում Հ Հ դեսպան Վաղարշակ Հարությունյանը` ՀՀ ԶՈւ կազմավորման 32-րդ տարեդարձի կապակցությամբ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը տեղի ունեցած պաշտոնական ընդունելության ժամանակ։

Նա նշել է ՀՀ զինված ուժերի շարունակական բարեփոխումների կարևորությունը՝ հաշվի առնելով տարածաշրջանում առկա իրավիճակը։

Ընդգծել է  Ռուսաստանի դերը հայկական զինված ուժերի ձևավորման գործում, ինչպես նաև անդրադարձել է պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը։

 --00—ԼՀ