Ուկրաինան հայտնել է ռուսական ուժերի կողմից զանգվածային հրթիռակոծության մասին․ կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

1128652

Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ վաղ առավոտյան ռուսական ուժերը զանգվածային հրթիռակոծության են ենթարկել երկրի տարածքը, որի հետևանքով տարբեր քաղաքներում կան զոհեր և վիրավորներ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է BBC-ի ռուսական ծառայությունից։

Ուկրաինայի ամբողջ տարածքում հունվարի 23-ի առավոտյան օդային տագնապի ազդանշաններ են հնչել։ Գնդակոծության են ենթարկվել Կիևը, Խարկովը և Պավլոգրադը։

Խարկովում զոհվել է 4 մարդ, 11 մարդ՝ վիրավորվել։ Փլուզվել է բազմաբնակարան շենքի մուտքերից մեկը։ Հաղորդվում է, որ քաղաքը գնդակոծվել է ինչպես գիշերը, այնպես էլ առավոտյան։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ