«Մեր» պատերազմը զոհերի ինտենսիվությամբ 4 անգամ ավելի արյունալի էր, քան Ուկրաինայում ընթացողը․Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

2e94e53bb5cb7d3640cdfe11cfd7ad49_M

Մինչ աշխարհը շարունակում է կարեկցել և համերաշխություն հայտնել ուկրաինական պատերազմի հետևանքով զոհվածներին և նեղության մեջ գտնվողներին, ես իմ բարոյական պարտքն եմ համարում փաստել հետևյալը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«44-օրյա պատերազմի մեր ցավը մնաց միայն մերը, չկիսվեց գրեթե ոչ մեկի կողմից, չդարձավ համաշխարհային մեդիասյուժե։

Մեր ցավը մեզանից բացի ոչ մեկ չտարավ։ Մարդկային ողբերգություններն ու կորուստները «կռվացնելը» ճիշտ չէ, ու ես այս գրառումով բոլորովին այլ նպատակ եմ հետապնդում. հիշեցնել, նախ, ինքներս մեզ, և հետո՝ աշխարհին հայի ցավի մասին։ Ու ոչ թե լալահառաչ տեքստով, դժոխք արձանագրող լուսանկարներով կամ անձնական էմիցիոնալ պատմություններով։

Խոսելու եմ այս ցինիկ ու «ռացիոնալ» աշխարհի միակ սիրած լեզվով՝ թվերով։

44-օրյա պատերազմի ընթացքում մեր 3000000 բնակչությունից զոհվել է 5000-ը:

Ուկրաինական պատերազմի ընթացքում 10 ամսում՝ 300 օր, 40000000 ուկրաինական բնակչությունից այս պահին զոհվել է մոտ 100000։

5 000:3000000:44 = մոտ 0,00004

100000:40000000:300=մոտ 0,00001

Աստված փրկություն տա բոլորի հոգիներին, բայց փաստենք, որ «մեր» պատերազմը զոհերի ինտենսիվությամբ 4 անգամ ավելի արյունալի էր, քան Ուկրաինայում ընթացողը։ «Քաղաքակիրթ» աշխարհի վեջը չէ, իսկ մե՞ր, ժողովո՛ւրդ…»»:

--00—ՅՄ