Թենիսի կորտերի թեմայի շուրջ ճանճերի նման հավաքվածները որևէ դիվիդենտ չեն շահի, այն այլ տեղ կգործի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

Թենիսի կորտերի թեմայի շուրջ  ճանճերի նման հավաքվածները որևէ դիվիդենտ չեն շահի, այն այլ տեղ կգործի։ Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Էն ծրագիրը, որը ներկայացվեց, թենիսի ակումբի քանդման ծրագիր չի, «Օղակաձև այգին» Երևանի երևի միակ երևելի կանաչ տարածքն է և նրա փուլային վերականգնումը մեր համար առաջնահերթություն է։ Ծրագիրը վերաբերում է այդ տարածքի սրճարանների վերացմանը։ Բայց նշենք, որ թենիսի ակումբի համար տեղակայված դիրքը էդքան էլ պրինցիպիալ կարևոր չի։

Թենիսի Արարատ ակումբը կգործի այլ վայրում կրկնակի ավելի մեծ չափով։ Էս թեմայի վերաբերյալ շատ պսևդոմասնագետներ սկսեցին խոսել, հասանք էն աստիճանի, որ սա իբր կոռուպցիա է։ Թեմայի շուրջ ճանճերի պես հավաքվածներին, որ ուզում էին քաղաքական փոքրիկ դիվիդենտներ շահել, ես ցավով ասում եմ, որ չի ստացվելու», - իր խոսքում նշեց քաղաքապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ