Իրանի համար ընդունելի չէ Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումները, համաձայն չենք դրա հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

Մենք միշտ աջակցել ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, և այն, ինչ պատճառ է դառնում Հայաստանի ինքնիշխանության խախտման, մենք դրա հետ համաձայն չենք։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ խոսելով տեղի ունեցող գործընթացների շուրջ Իրանի դիրքորոշման մասին։

«Այն, ինչ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտման կհանգեցնի, մեզ համար ընդունելի չէ»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԼՀ