Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարն ու ՀՀ դեսպանը քննարկել են տարածշրջանային հարցեր

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28,  24News

դեսպան

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։

ՀՀ դեսպանը տեղեկություններ է ներկայացրել իր զրուցակցին Հայաստանում և Արցախում ստեղծված վիճակի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների մասին:

Շամխանին հայտնել է ԻԻՀ իշխանությունների պատրաստակամությունը Հայաստանի համար ներկա դժվարին պայմաններում երկու երկրների համագործակցության խորացման վերաբերյալ և վերահաստատել Իրանի դիրքորոշումը կայուն և տևական խաղաղության հաստատման ուղղությամբ:

 --00—ՄՀ