Թեհրանում Հայաստանի դեսպանն ավարտել է դիվանագիտական առաքելությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Քաղաքապետարան

Հոկտեմբերի 31-ին ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանին։

ԻԻՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Արտաշես Թումանյանին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար։

Իր հերթին դեսպան Թումանյանը գոհունակություն է հայտնել անցած տարիների ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման կապակցությամբ։

--00--ԿԿ