Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել է ազատել իր քաղաքացուն. Բաքուն պահանջում է չմիջամտել իր ներքին գործերին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

գնն

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ադրբեջանի կողմից իր քաղաքացու կալանավորումը։ Բաքուն ֆրանսիացուն մեղադրում է իբրև լրտեսության մեջ:

Ինչպես նշում է Reuters-ը, Ֆրանսիայի ԱԳՆ-ն հաստատել է իր քաղաքցու կալանավորումը՝ հավելելով, որ Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչները կարողացել են երկու անգամ այցելել տղամարդուն։

«Մենք Ադրբեջանի իշխանություններին հայտնել ենք, որ այս կալանավորումը համարում ենք կամայական և պահանջում ենք անհապաղ ազատ արձակել մեր հայրենակցին», - հավելել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։

 

--00—ԱՊ