Լեհաստանի հետ Կալինինգրադի սահմանին հերթում է մոտ 150 ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

1127510

Լեհաստանի հետ ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանին գտնվող Մամոնովո 2 բազմակողմ ավտոմոբիլային անցակետում հերթը հասել է 150 ավտոմեքենայի, եւ մեքենաները շարունակում են մոտենալ, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Կալինինգրադի մաքսատան մամուլի քարտուղարը:

Հունվարի 6-ին Մամոնովո 2-ում 130 մեկնող մարդատար ավտոմեքենա է եղել։  Առավոտյան սահմանակից կողմը սկսել է շատ վատ ընդունել տրանսպորտային միջոցները, իսկ տեղական ժամանակով ժամը 8.00-ից մինչեւ 9.00-ն լեհերն ընդհանրապես ոչ մի մեքենա չեն ընդունել, նշել են մաքսատանը:

«Մեկ օրում Կալինինգրադի մաքսավորները ելքի համար ձեւակերպել են 512 տրանսպորտային միջոց։  Բայց կարելի էր ավելի շատ ձևակերպել 100-ով կամ 200-ով, եթե հարակից կողմն ավելի օպերատիվ աշխատեր։ Հերթն աճել է, միայն ՌԴ-ից ելքի անցակետի դիմաց մոտ 150 մարդատար է կանգնած։  Եվ մեքենաները շարունակում են մոտենալ»,- հայտնել Է մամուլի քարտուղարը։

--00—ՅՄ