Փաշինյանն աշխատանքից հեռացրել է քաղաքաշինության կոմիտեի նախագահին և Լոռիի մարզպետին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 4, 24News

վա

ՀՀ կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում ընդգրկված է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին և Լոռիի մարզպետ Արամ Խաչատրյանին աշխատանքից ազատելու հարցը։

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում էր մարզում, որտեղ այցելել էր նորակառույց դպրոցներ։ Փաշինյանն այնտեղ գտել է բազմաթիվ խախտումներ, ինչով էլ պայմանավորված է այս երկու պաշտոնյաներին ազատելու հարցը։

--00--ԼՀ