Բայդենը 2024 թվականին պաշտպանական ծախսերի համար կտրամադրի ռեկորդային բյուջե

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

1126827

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է 2024 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը,  այս մասին  հայտնել է Սպիտակ տունը:

Փաստաթուղթը ենթադրում է 886,3 մլրդ դոլարի հատկացում պաշտպանության և էներգետիկայի նախարարությունների, ԱՄՆ պետդեպարտամենտի և հետախուզական ծառայությունների պրոֆիլային ծրագրերի համար, որը  28 մլրդ դոլարով ավելի է, քան նախորդ տարի։

Բյուջեն ներառում է 800 մլն դոլարի օգնություն Ուկրաինային, միաժամանակ նախատեսվում է խստացնել վերահսկողությունը Կիևին հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ։

--00—ՅՄ