Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի նախագահին հրավիրել է Հայաստան․ հրավերն ընդունվել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

28931_b

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:

Քննարկվել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Ընդգծվել է երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու փոխադարձ հետաքրքրությունը, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության ներուժն իրացնելու անհրաժեշտությունը:

Վարչապետ Փաշինյանը Ղազախստանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստանի Հանրապետություն:

Ղազախստանի նախագահն ընդունել է հրավերը:

--00—ՅՄ