Ղազախստանի նախագահը հայուհուն արժանացրել է «Բարեկամություն» շքանշանի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News  

Տոկաև

Ղազախստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում նշված է.

«Շնորհավորում ենք և մաղթում նորանոր հաջողություններ մեր հայրենակցուհի Շուշան Խաչատրյանին, որը Ղազախստանի նախագահի հրամանագրով արժանացել է «Достық» («Բարեկամություն») 2-րդ աստիճանի շքանշանի Հայաստանի և Ղազախստանի բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած զգալի ներդրման և Աբայ Կունանբայուլըի ժառանգության պրոպագանդայի համար»։

--00--ԱԹ