Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին Անկախության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

նկար

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին` երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

«Խորապես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև համագործակցությունը, հիմնված փոխվստահության և փոխօգնության վրա, հետագայում ևս կշարունակի զարգանալ՝ ի բարօրություն երկու ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում:

--00—ԼՄ