Ղազախստանի նախագահը շուտափույթ ապաքինում է մաղթել Նիկոլ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

տոկաև.փաշինյան

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կորոնավիրուսից արագ ապաքինում է մաղթել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Տոկաևը այդ մասին գրառում է արել թվիթերյան միկրոբլոգում:

«Շուտափույթ ապաքինում եմ մաղթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Համոզված եմ, որ իրեն հատուկ կենսական ուժով նա կկարողանա հաղթահարել հիվանդությունը և վերադառնալ աշխատանքի՝ ի բարօրություն բարեկամական Հայաստանի», - գրել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ իր ընտանիքի հետ միասին, վարակվել է կորոնավիրուսով: Նա իր աշխատանքը կշարունակի հեռավար եղանակով: