Այս տարվա նոյեմբերին Հայաստան է այցելել 150 հազար զբոսաշրջիկ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

314907005_8467822503292845_3114269508761173960_n

Դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը 2023 թ․ նոյեմբերին աճել է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից։

2023 թ. նոյեմբեր ամսին Հայաստան է այցելել 150 հազար զբոսաշրջիկ, ինչը լավագույն վիճակագրական տվյալն է նախորդ տարիների համեմատ (2022 թ․՝ 145 հազար, իսկ 2019 թ.՝ 140 հազար զբոսաշրջիկ):

Ընդհանուր առմամբ, 2023 թ. հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստան է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ (42 % աճ 2022 թ․ համեմատ):

--00—ՅՄ