Հայ մարզիկները 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել սուսերամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

սուս

Հայաստանի սուսերամարտի հավաքականի անդամներ Հակոբ Մանուկյանն ու Նարեկ Հովհաննիսյանն արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Թբիլիսիում անցկացված Մ14 տարեկանների Եվրոպայի գավաթի խաղարկությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ճկասուսեր զենքաձևում Հակոբ Մանուկյանը զբաղեցրել է 2-րդ, իսկ Նարեկ Հովհաննիսյանը՝ 3-րդ հորիզոնականը:

Հայաստանի ներկայացուցիչներն առաջնությանը մասնակցել են ճկասուսեր զենքաձևի հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Հովհաննիսյանը:

Եվրոպայի մինչև 14 տարեկանների գավաթի խաղարկությանը մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Ֆրանսիայի, Թուրքիայի և այլ երկրների ներկայացուցիչներ:

Օրեր առաջ էլ Թբիլիսիում անցկացվել է խոցասուսեր զենքաձևի աշխարհի գավաթի խաղարկությունը։

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել Ալիկ Նավասարդյանը, որը 188 մարզիկների պայքարում զբաղեցրել է 50-րդ տեղը:

--00—ԼՀ