Իսրայելցի զինվորականները լրագրողներին թույլ չեն տվել զննել Գազայի հյուսիսում գտնվող հիվանդանոցը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

իս

Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները հրաժարվել են լրագրողներին թույլ տալ զննել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ալ-Շիֆա հիվանդանոցը։

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը այս մասին գրել  է New York Times-ը։

Ըստ պարբերականի՝ լրագրողներին թույլատրվել է տեսնել «Ալ-Շիֆա» հսկայական համալիրի միայն մի մասը: Զինվորականները թույլ չեն տվել լրագրողներին շրջել հիվանդանոցում, տեսնել հաստատությունում մնացած անձնակազմին կամ հիվանդներին, հարցազրույց վերցնել նրանցից։

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ լրագրողներին պարզաբանել են, թե համալիրի ներսում դեռ կարող են  ՀԱՄԱՍ-ի գրոհայիններ մնացած լինել։ Իսրայելցի զինվորները լրագրողներին ներս են տարել համալիրի եզրին գտնվող ավերված շենքի միջով, քանի որ, ըստ նրանց, շատ վտանգավոր է գլխավոր մուտքով անցնելը:

--00—ԼՀ