ՀԱՊԿ-ը դասալիք է, ՌԴ-ի հետ երկկողմանի հարաբերությունները պետք է զարգացնենք. Ազատ Արշակյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

ՀԱՊԿ-ը դաշնակցի պես իրեն չի դրսևորել, դասալիք է, պետք է դուրս գանք, եթե չենք համագործակցում, անիմաստ է դառնում անդամակցելը, անհարգելի բացակա չպետք է ստանանք։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը՝ անդրադառնալով Մինսկում կայանալիք ՀԱՊԿ նիստին չմասնակցելու Փաշինյանի որոշմանը։

«Անվտանգային այլընտրանքային համակարգ պետք է փնտրենք, Հնդկաստանը Պակիստանի հետ պրոբլեմներ ունի, արտոնյալ պայմաններում զենք կտան մեզ, Ֆրանսիան ևս դաշնակից է մեզ, ՌԴ-ի հետ երկկողմանի անվտանգային համակարգեր պետք է ստեղծենք»,- ավելացրեց նա։ Արշակյանը նաև նշեց, որ պետք է ռիսկերը հաշվի առնենք, քանի որ Բաքուն «Էրիվան» է ուզում, Շահ Աբասի քարտեզն են մեր առաջ դրել, այն, որ մինչև հիմա Երևանում թուրքեր չկան, ԵՄ-ն է զսպում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ