ՀՀ կառավարող ուժը որոշել է հանձնվել, դա ավելի վտանգավոր է, քան Բաքվի հայտարարությունները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

Նիկոլ Փաշինյանն ասում է՝ պետք է հնազանդվենք Ադրբեջանին, եթե պայքարի ճանապարհով գնանք, հարցականի տակ կդնենք պետության գոյությունը։ Այսինքն՝ ուզում են մեզ վերացնել, ասում է՝ եթե պայքարենք, սպառնալիքի տակ կդնենք երկիրը։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանը։

«ՀՀ կառավարող ուժը որոշել է հանձնվել և դա ավելի վտանգավոր է, քան Բաքվի հայտարարությունները։ Հայկական բոլոր նարատիվները ձևավորվում են Ադրբեջանում, ՀՀ-ն խոսում է այն տրամաբանությունից, որը մերժելի չէ Ադրբեջանի կողմից»,- ավելացրրեց նա։ Ինչ վերաբերում է հնարավոր պատերազմին, ապա Սահակյանը նշեց, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի պայքարելու․ «Ոչ մեկ չի ուզենա վատամարդ լինել Բաքվի հետ, եթե իմանա, որ Փաշինյանը ստորագրելու է Ադրբեջանի պահանջները։ Միջազգային հարաբերություններում որբի մոտեցում է անվտանգային գործընկեր փնտրելը, պետք է պատրաստ լինենք պայքարի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ