Մեկ օրում գրանցվել է 21 ՃՏՊ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

v2

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 6-7-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 83 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 17, անձնական ունեցվածքի գողության՝ 12, խարդախության՝ 11, ֆիզիկական ներգործության` 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 3, սպանության, հոգեկան ներգործության, վստահված գույքը հափշտակելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծառերը, թփերը ապօրինի հատելու և սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, կողոպուտի, պետական ունեցվածքի գողության, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, դրամանենգության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կաշառակերության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է այլ հանցագործության՝ 2, անձնական ունեցվածքի գողության և վրաերթի՝ 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

--00—ԼՀ