ՃՏՊ Երևան-Շորժա ավտոճանապարհին․ փրկարարները մոտեցել են օգնության

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News 

ԱԻՆ

Օգոստոսի 1-ին, ժամը 13։51-ին ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի տեղում հերթապահություն իրականացնող փրկարարական խումբը Երևան-Շորժա ավտոճանապարհի 47-րդ կմ-ին նկատել է ՃՏՊ և մոտեցել օգնության։

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։

Նախնական տվյալների համաձայն կա մեկ զոհ և մեկ տուժած։

--00--ԱԹ