Օհանավանում ձերբակալվել է 51-ամյա տղամարդ, նրա մոտ եղել է 600 գրամից ավելի կանեփանման զանգված

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

Հոկտեմբերի 25-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներն օպերատիվորեն իրացրին։

Նրանք Կարբի գյուղում ձերբակալել և բաժին են տեղափոխել 58-ամյա մի տղամարդու, որի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայով փաթեթ։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրա տան խուզարկությամբ հայտնաբերվել են կես կիլոգրամից ավելի չորացված և 700 գրամից ավելի կիսաչոր կանեփանման զանգվածներ։

Հաջորդ դեպքում Աշտարակի ոստիկանները Օհանավան գյուղում հայտնաբերել ու ձերբակալել են 51-ամյա մի տղամարդու։ Բաժնում նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարխուանայով փաթեթ, իսկ տան խուզարկությամբ՝ 600 գրամից ավելի կանեփանման զանգված։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են տարածքային քննչական վարչություն։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

--00—ՅՄ