Ինչու Փաշինյանը չի ցանկացել հանդիպել զոհվածների հարազատներին. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ  28, 24News

զ

«Հրապարակը» գրում է. «Երեկ մինչեւ կեսօր Նիկոլ Փաշինյանն այցելել էր ԱԺ եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ այգում ծաղիկներ էր դրել 1999 թ․ հոկտեմբերի 27-ի զոհերի հուշակոթողին: Իսկ մեկ օր առաջ խորհրդարանի պաշտոնական կայքում անոնսել էին, որ Հոկտեմբերի 27-ի հիշատակի միջոցառումը կկայանա ժամը 15.00-ին:

Պարզ չեղավ, թե ինչու ՀՀ վարչապետը չի ցանկացել հանդիպել զոհվածների հարազատներին եւ ԱԺ բակ մտնելու իրավունք ունեցող սահմանափակ թվով մարդկանց: Մեզ կառավարությունից հոդաբաշխ բացատրություն չտվեցին: Միայն տեղեկացանք, որ խորհրդարանում էլ նրա այցի մասին տեղեկացել են այցից «հինգ պակաս»։ Ակնհայտ է, որ նա խուսափում է մարդաշատ միջոցառումներից, տհաճ հարցերից եւ անվտանգության հետ կապված մտավախություններ ունի, չնայած նրա անվտանգությունն ապահովում են մի քանի հարյուր թիկնապահներ։»:

 

 --00—ԱՊ