Թուրքիան փորձում է ակտիվացանել իր միջնորդական ջանքերը ռուս-ուկրաինական պատերազմում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Screenshot_2

Թուրքիան ծրագրում է հանդես գալ միջնորդական առաքելությամբ՝ նպատակ ունենալով ավարտին հասցնել ռուս-ուկրաիանական հակամարտությունը՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկու խոսքերը հնչել են Խարկովում՝ փոստային բաժանմունքին հրթիռային հարված հասցնելու ֆոնին, ինչի հետևանքով զոհվել են առնվազն վեց հոգի։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Ձայնը։

«Reuters»-ի հաղորրդմամբ, շաբաթ օրը Խարկովում տեղական փոստային ծառայության շենքին հրթիռային հավածի հետևանքով զոհվել է 6 և վիրավորվել 17 մարդ: Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքի ղեկավարը մեղադրել է ռուսական կողմին: Հարձակումից րոպեներ առաջ հնչել էր օդային տագնապի ազդանշանը:

Անօդաչուի պատկերածն արձանագրել է հրթիռակոծման հետևանքները։

Հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, թե Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ քննարկել է առաջիկա շաբաթ Մալթայում կայանալիք խաղաղության համաժողովը, որը միտված է լինելու վերջ տալ ուկրաիանական պատերազմին։

Մանրասները՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ