Նարեկ Մալյանին այնպես են մեկուսացրել արտաքին աշխարհից, որ անգամ քահանային այցելել չեն թողել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

մայլ

Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանը իշխանությունների ուղիղ հրահանգով շարունակում է մեկուսացված մնալ աշխարհից: Այսպես, մեր տեղեկությունների համաձայն, նրան արգելել են տեսակցել ոչ միայն ընտանիքի անդամների, այլ նաև բանտերը սպասարկող ու բանտարկյալների հետ հոգևոր զրույցներ ունեցող քահանայի հետ:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի կողից ձերբակալված, իսկ հետո արդեն «Վարդաշեն» ՔԿՀ տեղափոխված Մալյանին կալանավորելու որոշման մեջ գրված է, որ նա, գտնվելով ազատության մեջ, կարող է առաջնորդել հակաիշխանական ցույցերը:
--00—ԼՀ