Իսրայելի բանակը հայտարարել է, որ գործելու է Մերձավոր Արևելքի ցանկացած կետում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

1122007

Իսրայելի բանակը գործելու է Մերձավոր Արևելքի ցանկացած կետում ՝ Իսրայելի անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին հայտնում է Times of Israel-ը՝ հղում անելով ՑԱԽԱԼ-ի մամուլի քարտուղար Դանիել Հագարիին:

«ՑԱԽԱԼ-ը գործելու է Մերձավոր Արևելքի ցանկացած կետում՝ Իսրայելի անվտանգության նպատակների իրականացման համար։ Մենք գերազանց պատրաստված ենք բոլոր ուղղություններով»,-ասել է Հագարին։

--00—ՅՄ