Իսրայելի բանակը կրկին չորս ժամով ռազմական գործողությունների դադար է հայտարարել Գազայի հարավում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

1126690

Իսրայելական բանակը կրկին դադար է հայտարարել Գազայի հատվածի հարավում ծավալած ռազմական գործողություններում՝ տեղի բնակիչներին կենսականորեն անհրաժեշտ միջոցների հասանելիությունն ապահովելու համար։ Դադարը կտևի չորս ժամ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է Պաղեստինի տարածքներում Իսրայելի կառավարության գործողությունների համակարգման վարչությունը:

Իսրայելի պաշտպանության բանակն ապահովում է մարտավարական դադարները հումանիտար նկատառումներով, որպեսզի խաղաղ բնակչությանը թույլ տա համալրել ուտելիքի և ջրի պաշարները:

«Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, դադարը սահմանվում է Ռաֆահի Ալ Սալյամի շրջանում ժամը 10:00-ից մինչև 14։00-ն (խմբ․՝ Երևանի ժամանակով ժամը 12:00-ից մինչև 16:00-ը)»,- ասված է վարչության X սոցիալական հարթակի էջում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ