ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11,24News
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել եմ իշխանության բռնաճնշումների հետևանքով կալանքի տակ հայտնված շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների:
Շուրջ 2 տասնյակ կալանավորված անձանց տեսակցությունն էլ իշխանությունը փակել է:
Թե մինչև ուր են գնում մարդ բռնելով կամ բռնության ենթարկելով, դժվար է ասել, բայց որ սրանք իրենց վերջին «զենքերն» են օգտագործում, արդեն ակնհայտ է»:
--00--ԼՀ