ՆԱՏՕ-ի երկրները 2,4 միլիարդ եվրոյի պայմանագրեր են ստորագրել նոր զինամթերքի գնումների համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9,24News

նատօ

Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները 2,4 միլիարդ եվրոյի պայմանագրեր են ստորագրել ռազմական արդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների հետ՝ զինամթերքի արտադրության նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանան՝ ելույթ ունենալով Դաշինքի Խորհրդարանական վեհաժողովի նիստում։

«ՆԱՏՕ-ի երկրները 2,4 միլիարդ եվրոյի պայմանագրեր են ստորագրել զինամթերքի արտադրության նպատակով, այդ թվում՝ Ուկրաինային մատակարարելու համար, որից 1 միլիարդը՝ առաջնահերթ մատակարարումների համար», - Ջոանայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

--00--ԼՀ