Բաքվի կողմից գերեվարված ԼՂ ղեկավարների նկարները հրապարակելը նրանց ինքնագնահատականն է բարձրացնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

գ

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրում է․

«Պետք է խուսափել Ադրբեջանի կողմից գերեվարված՝ ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների ձերբակալման կադրերը կամ լուսանկարները հայկական մեդիատիրույթում հրապարակելուց և տիրաժավորելուց։

Ադրբեջանական քարոզչամեքենայի համար որքան դա սեփական հասարակության ինքնագնահատականը բարձրացնելու նպատակ է հետապնդում, նույնքան էլ՝ այդ անձանց և հայ հասարակության արժանապատվությունը նսեմացնելու, նվաստացնելու, նիհիլիզմի ու ընկճվածության, խեղճության մղելու։

Անկախ նրանից, թե ինչ գնահատականներ ու վերաբերմունք ունեք այդ անձանց վերաբերյալ, նրանք եղել են հայկական պետության ղեկավարները, զինված ուժերի հրամանատարները։ Պետք է ինքնահարգանք ունենալ։ Մնացածը մեր ներսի հարցերն են։»

 

--00—ԱՊ