Սփյուռքը 3 անգամ պակաս է նվիրատվություն արել զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News 

հասարակական

Ծիրանահամ հայրենասիրությունը, իհարկե, վատ բան չէ, բայց զինծառայողների ապահովագրության հիմնադրամին հուլիսի 17-ից 21-ին Հայաստանից արված գումարային նվիրատվության չափը՝ 119 մլն դրամ, մոտ 3 անգամ գերազանցում է մնացած բոլոր երկրներից արված նվիրատվությունների չափին՝ 41.5 մլն դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Գուցե օրինաչափ է, գուցե ոչ: Բայց մտածելու բան, իսկապես, կա»,-հավելել է նա:

--0--ԿԿ