Բադասյանի նախագահությամբ տեղի է ունեցել բարեփոխումների հասարակական խորհրդի նիստ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

պեկ

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից։

ՊԵԿ նախագահը կարևորել է պետություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ երկխոսությունը և խորհրդի անդամների ակտիվ մասնակցությունը՝ ներկայացվող օրենսդրական նախագծերի շուրջ քննարկումներին:

Խորհրդի նիստի օրակարգում էր կոմիտեի նախաձեռնած հարկային օրենսդրության փոփոխությունների ներկայացումը:

Ծավալվել են ակտիվ քննարկումներ ներկայացված նախագծերի, ինչպես նաև բարձրացված հարկային և մաքսային վարչարարությանն առնչվող հարցերի շուրջ: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես են եկել ողջամիտ դիտարկումներով և կառուցողական առաջարկներով։

--00—ԼՀ