ԼՂ հայությունն այսօր էլ էթնիկ զտումների վտանգի առաջ է, բեռների մուտքը իրադրությունը չի փոխում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

ԼՂ հայությունն այսօր էլ էթնիկ զտումների վտանգի առաջ է: Վերջին օրերին ԼՂ հումանիտար բեռների մուտք է տեղի ունեցել, բայց դա իրադրությունը չի փոխում: Այս մասին իր ուղերձում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե ԼՂ հայերի՝ իրենց տներում ապրելու իրական պայմաններ և էթնիկ զտումներից պաշտպանության գործուն մեխանիզմներ չստեղծվեն, հավանականությունը, որ ԼՂ հայերը միակ միջոց կտեսնեն հեռացումը իրենց հայրենիքից չափազանց մեծանում է»,-ասել է նա:

Փաշինյանը նշել է, որ իրադարձությունների նման զարգացման պատասխանատվությունը ամբողջությամբ կընկնի էթնիկ զտումների քաղաքականություն որդեգրած Ադրբեջանի և ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի վրա:

«Եթե ջանքերը կոնկրետ արդյունքներ չտան, կառավարությունը ԼՂ մեր քույրերին և եղբայրներին ամենայն հոգատարությամբ կընդունի ՀՀ-ում»,-հավելել է Փաշինյանը:

--00—ՅՄ