Հայաստանի ղեկավարությունն ինքը կրակի վրա յուղ է լցնում. Լավրովը՝ԱՀ հարցում ՀՀ քաղաքականության մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

լա

Հայաստանի ղեկավարությունն ինքը կրակի վրա յուղ է լցնում։ Այս մասին հայրարել է ՌԴ ԱԳՆԼավրովը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի հարցում Երևանի քաղաքականության մասին։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը Նյու Յորքում կայացած ճեպազրույցում, մասնավորապես, հիշեցրել է, որ ԵՄ հովանու ներքո Բաքվի հետ 1991 թվականի սահմաններում տարածքային ամբողջականության ճանաչման մասին փաստաթուղթ ստորագրելիս Հայաստանի իշխանությունները մոռացել են նշել, որ անհրաժեշտ է ապահովել ղարաբաղցիների իրավունքները:

Երբ հայ հասարակության մեջ սկսվեցին քննարկումներ տեղի ունեցածի պատճառների մասին, ԱԺ նախագահ Սիմոնյանն ասաց՝ ԼՂ-ն Ադրբեջանին 2020 թվականին «տրվել» է Պուտինի կողմից։

Իսկ այն ժամանակ խոսքն այն մասին էր, որ Ղարաբաղը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է, իսկ կարգավիճակի հարցի լուծումը հետաձգվեց։

Հայաստանում, ինչպես մի շարք այլ երկրներում, գործում է հզոր ամերիկամետ լոբբին։ Դա ակնհայտ էր նաև նախորդ՝ Փաշինյանի գլխավորած բողոքի ակցիաների ժամանակ։

Մոսկվան դրան վերաբերվում է որպես արհեստականորեն բորբոքված կրքերի, գիտի, թե ով է ղեկավարում:

--ԼՀ--