Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ քննարկել է սահմանին տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News 

Լավրով

ՌԴ արտաքին գործերի նախարարության առանձնատանն այսօր աշխատանքային նախաճաշ են ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Մոսկվայում ՀՀ ու Ադրբեջանի դեսպաններ Փոլատ Բյուլբյուլ Օղլուն ու Վարդան Տողանյանը: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից

Հանդիպման ընթացքում քննարկվել են Անդրկովկասում անվտանգության ապահովման, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման հարցերը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ջանքերի ակտիվացման հեռանկարները:

--00--ԱԹ