Եվրամիությունը Բաքվի դեմ հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ դեռ որոշումներ չունի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

f55c5123bcbcbd_55c5123bcc0a0.thumb_

Եվրամիությունը Բաքվի դեմ հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ դեռ որոշումներ չունի, իրավիճակը գնահատվում է։ Այս մասին հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրախորհրդարանի ավելի քան 60 պատգամավորներ Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին հարցրել են, թե ինչ պատժամիջոցներ է պատրաստվում ԵՄ-ն կիրառել Ադրբեջանի դեմ՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների համար։

Նրանք միացել է ֆրանսիացի եվրապատգամավոր Նաթալի Լուազոյի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ պատժամիջոցներ կիրառելու պահանջին։

--00—ՅՄ