Եվրամիությունը նշել է ԼՂ հակամարտության կարգավորման լավագույն մեխանիզմը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

հասարակական

Եվրամիությունը ԼՂ հակամարտության կարգավորման համար լավագույն հարթակ է համարում Մինսկի խումբը, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը դեռ չի ծրագրում այցելել տարածաշրջան: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ստանոն:  

«Եվրամիության գերագույն ներկայացուցիչը միշտ պատրաստ է մեկնել ԼՂ, որտեղ նրա ջանքերը կարող են օգտակար լինել, սակայն նա Մինսկի խումբը համարում է լավագույն հարթակն այդ հակամարտության կարգավորման համար, քանի որ դա տվյալ խնդրի հարցով միջազգային հանրության կողմից ճանաչված մեխանիզմ է»,-ասել է նա:

--0--ԿԿ