Մինսկին և Երևանին հաջողվեց կառուցել միջպետական ​​փոխգործակցության ամբողջական ճարտարապետություն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

1597134757_7523384

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

«Մինսկին և Երևանին կարճ պատմական ժամանակաշրջանում հաջողվեց կառուցել միջպետական ​​փոխգործակցության ամբողջական ճարտարապետություն, ապահովել առևտրատնտեսական կապերի բարձր մակարդակ, ամրապնդել գործընկերությունը ինտեգրացիոն կառույցների շրջանակներում՝ ստեղծելով հուսալի հիմքեր մեր ժողովուրդների ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման համար»,- ասված է ուղերձում։

Լուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ համատեղ ծրագրերի հաջող իրականացումը աճի նոր հնարավորություններ կբացի երկու երկրների համար և կնպաստի բելառուսա-հայկական բազմաբնույթ համագործակցության համակարգված ընդլայնմանը:

Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում Բելառուսի նախագահը նշել է նաև, որ երկու երկրներն էլ ավանդաբար բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք բոլոր ոլորտներում կառուցողական փոխգործակցության հիմք են դարձել։

«Վստահ եմ, որ արդյունավետ երկկողմ շփումները կշարունակեն նպաստել մեր երկրների միջև սերտ գործընկերության ներուժի արդյունավետ օգտագործմանն ու ընդլայնմանը»,-հայտարարել է նա:

--00—ՅՄ