Հունաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է ՀՀ-ի ժողովրդին ու կառավարությանը Անկախության 31-րդ տարեդարձի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին ու կառավարությանը Անկախության 31-րդ տարեդարձի առթիվ:

«Հունաստանն իր ամենաջերմ շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքներն է հղում Հայաստանի ժողովրդին ու կառավարությանը Անկախության տոնի առթիվ:

Այս տարի մենք նաեւ ուրախ ենք նշելու Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  «Թվիթեր»-ի իր էջում գրել է Հունաստանի ԱԳ նախարարությունը:

--00—ԻԴ