Դանակահարություն Երևանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում փրկել են կնոջ կյանքը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News 

դա

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի կնոջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Վարդան Խաչատուրյանն ու ոստիկանության Ավանի բաժանմունքի պետ Արտաշես Մուշեղյանը։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական խումբը։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Ավան վարչական շրջանի Դանիել Վարուժան թաղամասի շենքերից մեկի բակից և նա 30-ամյա Անահիտ Ս․-ն է։

Մինչ ոստիկաններն ու քննիչները հիվանդանոցում ճշտում էին դեպքի հանգամանքները, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 2-րդ գումատակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ, պարզել են դանակահարության վայրը, որտեղ նույն վաշտի պարեկ Արմենակ Գալստյանի, կրտսեր պարեկ Եղիշե Ալեքսանյանի կողմից կատարվել է սահմանազատում։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ