ՀՀ-ն եղել և մնում է ՌԴ-ի դաշնակիցն ու գործընկերը, Ադրբեջանը ևս կարևոր գործընկեր է մեր համար․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

ֆգհ

Հայաստանը եղել և մնում է Ռուսաստանի դաշնակիցն ու գործընկերը, Ադրբեջանը ևս կարևոր գործընկեր է Ռուսաստանի համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մենք շարունակում ենք շփումները հայկական կողմի հետ։ Հայաստանը եղել և մնում է մեր շատ կարևոր դաշնակիցը, գործընկերը, մեզ համար մոտ երկիր։

Մենք շարունակում ենք շփումները նաև Ադրբեջանի հետը։ Ադրբեջանը նույնպես մեր շատ կարևոր գործընկերն է»,- ասել է Պեսկովը։

--00—ԱՊ