Ավստրիան Ադրբեջանին ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ է անում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

ավս

Ավստրիան կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, որի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կա 2 զոհ և 26 վիրավոր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է X (նախկին Twitter) սոցցանցում Ավստրիայի ԱԳՆ գրառման մեջ։

«Ծայրաստիճան մտահոգված ենք Հարավային Կովկասում հարձակման կապակցությամբ։ Կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ցանկացած ռազմական գործողություն։ Անհրաժեշտ է դե-էսկալացիա»,- նշել են Ավստրիայի ԱԳՆ-ից՝ կիսվելով իրավիճակի վերաբերյալ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությամբ։

--00—ԼՀ