Մենենդեսի նախաձեռնած լսումներն օգնեցին լույս սփռել Ալիևի էթնիկ զտումների կանխամտածված արշավի վրա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

գ

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը շնորհակալություն է հայտնել սենատոր Բոբ Մենենդեսին, իր ձևակերպմամբ, «Արցախում շարունակվող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ այս չափազանց կարևոր լսումներն անցկացնելու համար»։ Այս մասին նա գրել է X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում։

«Սա օգնեց լույս սփռել Ալիևի էթնիկ զտումների կանխամտածված արշավի վրա, որը շարունակվում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակմամբ»,- գրել է կոնգրեսականը:

--00—ԼՀ