Կատարվում է աննախադեպը․ Էրդողանը դառնում է միջնորդ Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ տարածաշրջանի ոստիկան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

5e18faaf4ef8372b06d7e2f4c866dce7_M

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Իշխող ՔՊ-ն, հայտնի անձի գլխավորությամբ, փաստորեն փակել է երկխոսության խողովակները Ռուսաստանի ղեկավարության հետ։ Փոխադարձ վիրավորանքներն արդեն չեն տեղավորվում դիվանագիտական էտիկետի մեջ' նման կերպ խոսում են հակառակորդները։

Իրանի նախագահը հայտնի անձին նախատեց Իրանի կարմիր գիծն անցնելու համար, խոսքն արտատարածաշրջանային ուժերին, որոնք թշնամի են Իրանին, ռեգիոն բերելու մասին է։

Կատարվում է աննախադեպը, այդ անձի հետ խոսելու է Էրդողանը' զանգելու է իրեն, այսինքն Էրդողանը դառնում է միջնորդ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ' տարածաշրջանի ոստիկան։

Դա նշանակում է, որ Թուրքիան պետք է խոսք ունենա Հայաստանի իշխանության ձեւավորման հարցում, բնականաբար, Ալիեւի հետ խորհրդակցելուց հետո։

Մարդիկ սա չափազանցություն են համարում, ինչը, ցավոք, արդեն իրականություն է դառնում»։

--00—ՅՄ