Մհեր Գրիգորյանն ու Նիդերլանդների դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

MG

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր առաքելության ընթացքում երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար: Մհեր Գրիգորյանը կարևորել է իրավական համակարգի լավարկման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Նիդերլանդների հետ համագործակցության խորացումը:

Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել իր առաքելության ընթացքում ձևավորված արդյունավետ համագործակցության համար՝ ուղղված երկու երկրների հարաբերությունների զարգացմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ: 

--00—ԼՀ