ԱԺ պաշտպանության հանձնաժողովը ու ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը քննարկել են ոլորտի հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

ա

Ս. թ. օգոստոսի 30-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ հանձնաժողովի անդամներն ու փորձագետները հանդիպել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանի հետ: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի Ֆեյսբուքի էջից:

Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը մանրամասն ներկայացրել է հաշվետվություն կատարված աշխատանքների ընթացքի և կատարվելիք ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև քննարկվել են ոլորտին վերաբերող օրենսդրական բազմաթիվ հարցեր:

--00--ԼՀ