Դեռևս չպարզված հանգամանքներում զոհվել են զինծառայողներ Արտյոմ Հայկազյանը և Արմեն Խաչատրյանը․ ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

zinvor-zoh-mah

Օգոստոսի 27-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊՆ N զորամասի զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը:

Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով։

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

--00—ՅՄ